Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մերկելը Թուրքիային չի տեսնում ԵՄ-ում

Մերկելը Թուրքիային չի տեսնում ԵՄ-ում
04.09.2017 | 13:51

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախընտրական դեբատների ժամանակ հայտարարել է, որ Բեռլինը չի կարող միակողմանի դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները, սակայն մտադիր է խստացնել տնտեսական միջոցառումները՝ ի պատասխան Գերմանիայի երկու քաղաքացիների ձերբակալության՝ հայտնում է ARD հեռուստաալիքը։

«Մենք չունենք լիազորություն, այդ որոշումն ընդունվում է ԵՄ-ում մեծամասնությամբ»,- նշել է կանցլերը՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե պե՞տք է դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները՝ Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների հերթական ձերբակալություններից հետո։ Նա նշել է, որ չի տեսնում հնարավորություն Թուրքիայի անդամակցության համար, սակայն Բեռլինը կարող է ազդել Անկարայի վրա առաջին հերթին տնտեսական պլանում։ «Մենք պետք է ավելի կտրուկ նախազգուշացում անենք այս երկիր այցելել ցանկացողներին»,-ընդգծել է կանցլերը՝ հավելելով, որ անհրաժեշտ է վարկային սահմանափակումներ մտցնել։

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ